Մայիսի 2-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.20-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Սարի Թաղի 7-րդ փողոցի բնակիչ` 17-ամյա Մ. Ջոնոյանը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:




























