Թուրքիայում հայտնի REDHACK հաքերների խումբը կոտրել է այն ընկերությունների կայքերը, որոնց` դպրոցների տարրական դասարաններին բաժանված անվճար հին կաթից երեխաները թունավորվել են:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ REDHACK-ը կոտրել է կաթ բաժանած ընկերությունների կայքերը՝ թողնելով հետեւյալ գրությունը. «Մենք ձեր կայքը չենք կոտրել, դա ձեր երեւակայության արդյունքն է»։
Նշենք, որ Թուրքիայում մեկնարկել էր դպրոցների 1-ից 5-րդ դասարանների աշակերտներին անվճար կաթ բաժանելու ծրագիր, որի առաջին օրը տարբեր դպրոցների հարյուրավոր աշակերտներ թունավորումներով հայտնվել էին հիվանդանոցում։




























