Մոտավորապես 50 տարեկան մի տղամարդ այսօր` մայիսի 3-ին, ինքնասպանության նպատակով իրեն կամրջից ցած է նետել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ինքնասպանության դիմածի ինքնությունը դեռ պարզված չէ: Դեպքի վայրում են ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության եւ շտապօգնության աշխատակիցները:



























