Թբիլիսին ողջ Կովկասի մշակութային եւ պատմական մայրաքաղաքն է: Այս մասին Քութայիսիում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Նա նշել է, որ Վրաստանի մայրաքաղաքը տարածաշրջանային կենտրոն է եւ նրա նշանակությունը օրեցօր աճում է: Սահակաշվիլիի խոսքով, Թբիլիսիի նշանակությունն այսօր ավելի բարձր է, քան` երբեւէ: «Թբիլիսին թե Հայաստանի, թե Ադրբեջանի պատմական ու մշակութային մայրաքաղաքն է:

Հարցրեք բազմազգ Դաղստանի ժողովուրդներին, ինգուշներին, չեչեններին, օսերին, թե ինչ են նրանք մտածում: Թբիլիսին բոլորի համար պատմական եւ մշակութային կենտրոն է: Թբիլիսին տարածաշրջանում օրինակ է բարեփոխումների ու տնտեսական առաջընթացի տեսանկյունից»,-հայտարարել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Գռուզիա online»-ը: