16 զույգ երկվորյակներ, որոնք միաժամանակ ընդունվել են Այովայի դպրոցի 9-րդ դասարան, ուսումնական հաստատության տեղն ապահովել են Գինեսի ռեկորդների գրքում:
Դե Մոյն քաղաքի West Des Moines դպրոցի ղեկավարությունը որոշել է հայտ ներկայացնել ռեկորդների գրքին, երբ տեսել է, որ ընդունման փաստաթղթեր են ներկայացրել բազմաթից աշակերտներ, որոնց ծննդյան թվերն ու ազգանունները համընկել են, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով USA Today-ը:
Ռեկորդը պաշտոնապես արձանագրվել է, եւ այժմ երկվոյակներից յուրաքանչյուրը կարող է համապատասխան արտոնագիր ստանալ:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Քոնեքթիքութի դպրոցներից մեկին, որտեղ 2009-2010թթ. սովորում էին 13 զույգ երկվորյակներ:




























