ԱՄՆ ռազմական F-15E կործանիչ-գնդակոծիչը կործանվել է Մերձավոր Արեւելքում ուսումնական թռիչքի ժամանակ:
Ինչպես գրում է Associated Press-ը, ինքնաթիռի երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտի միջոցով դուրս նետվել: Վթարի վայր փրկարարներ եւ քննիչներ են ժամանել, որոնք պետք է պարզեն վթարի հանգամանքները:



























