Լիտվայում այցով գտնվող ամերիկացի հայտնի սենատոր, հանրապետական Ջոն ՄըքՔեյնը Կալինինգրադի երկրամասում Ռուսաստանի կողմից սպառազինությունների աճը, իբրեւ պատասխան ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի, անվանել է «Պուտինի պարանոյա»:

«Մեր հակահրթիռային պաշտպանությունը պաշտպանություն է, այն ոչ ոքի համար սպառնալիք չի ներկայացնում: Իսկ որ ռուսները դա օգտագործում են աշխարհի խաղաղ հատվածում ռազմական ներուժի ամրապնդումն արդարացնելու համար, իրոք կարող է ընկալվել որպես Վլադիմիր Պուտինի պարանոյա», - մայիսի 3-ին Լիտվայի խորհրդարանում լրագրողներին ասել է ՄըքՔեյնը, հաղորդում է «Օբզորը»:

ՄըքՔեյնը մասնակցում է Վիլնյուսում անցկացվող Ժողովրդավարական համայնքի խորհրդարանական համաժողովին` «Խորհրդարանականների դերը Արեւմտյան Եվրոպայի պետություններում ժողովրդավարության ամրապնդման գործում. ուղի դեպի Ժողովրդավարական հանրություն» թեմայով: