Բժիշկը բռնաբարել է հիվանդին` անշարժացնելով դեղամիջոցի ներարկման միջոցով:
Ինչպես Մոսկվայի իրավապահ մարմիններին վկայակոչելով հայտնում է ՆՏՎ-ն, 25-ամյա բժիշկ-թերապեւտ Իվան Չերկասովը ապրիլի 30-ի երեկոյան հերթապահության է եղել:
Ընդունելության է ներկայացել մի կին, որին բուժօգնություն է անհրաժեշտ եղել: Չերկասովը, վստահեցնելով ներարկում կատարելու անհրաժեշտության մասին, որոշ ժամանակ նրան անշարժացրել է դեղամիջոցների օգնությամբ: Աղջիկը չի կարողացել դիմադրել, եւ բժիշկը «սեռական բնույթի գործողություններ է իրականացրել», ասված է ոստիկանության արձանագրությունում:
Հարուցվել է քրեական գործ «բռնաբարություն» հոդվածով: Բժիշկ Չերկասովին հսկողության տակ են վերցրել, նրան մինչեւ 6 տարվա ազատազրկում է սպառնում:




























