Այսօր` մայիսի 3-ին Երեւանում ինքնասպան եղած անձը փաստաբան է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Միքայելյանն է, ով նետվելուց առաջ երկտող էր թողել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մոտավորապես 50 տարեկան մի տղամարդ այսօր` մայիսի 3-ին, ինքնասպանության նպատակով իրեն կամրջից ցած է նետել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էին նաեւ Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության եւ շտապօգնության աշխատակիցները:




























