Երևանում ընթացող զինվորական շքերթը հրամանատարում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, իսկ շքերթն ընդունում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Քայլերթի հնչյունների ներքո Հանրապետության հրապարակ են բերվել Հայաստանի պետական դրոշը, ՀՀ զինված ուժերի մարտական դրոշը և ԶՈՒ հովանավոր՝ Աշոտ Երկաթի Պատվո Սուրբ Խաչը։











