Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող շքերթի ժամանակ մեկնարկել է զորամիավորումների հանդիսավոր քայլերթը։

Հրապարակով առաջինը անցել են դրոշակակիրները, որոնց հաջորդել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները։

Նրանց հաջորդել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Պաշտպանության նախարարության Ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի կուրսանտները, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը։

Հրապարակով հանդիսավոր քայլերթով անցել են նաև Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները, տարածքային պաշտպանության զորքերը, ինժեներական զորքերը, սակրավորները, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերը և այլ ստորաբաժանումներ։