Ես ևս մի դատական հայց եմ ներկայացնելու, հեղինակը կամ կուսակցությունն է, կամ եթե անձն է՝ անձը, որովհետև երեկ «Արմենիա» հեռուստաընկերության տված հարցազրույցից հետո նրանք հայտարարել են, որ ես հաստատել եմ, որ 300 000 ադրբեջանցի վերադառնալու կամ գալու բնակեցվելու է Հայաստանում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, տոնական զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանին։

Ես այդ կապակցությամբ երրորդ հայցը կներկայացնեմ։ Այս անգամ արդեն գործ ունենք հրապարակային հարցազրույցի հետ, առավել ևս ակնհայտ է որ երրորդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը։ Եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցագնի վերաբերյալ,  նշանակում է իր հարստության չափերի մասին լուրերը խիստ չափազանցված են»,–ասաց նա։

Անդրադառնալով գաղտնալսումներից մեկին, որտեղ խոսվում էր այն մասին, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հաղթի, իրենք գնալու են «պերեվարոտի», Փաշինյանն ասաց. «Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ»։