Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Բ կաթողիկոսը:
Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս:
Լուիս Ալմագրոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:



























