Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստը եւս չի կայացել` քվորումի բացակայության պատճառով:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որ ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվել է չկայացած:
Հիշեցնենք, որ քարոզարշավի ընթացքում արդեն մի քանի անգամ ԱԺ նիստերը չեն կայացել, քանի որ պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական քարոզարշավով:




























