Դաշնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից իրենց սպասումներին, նա նշեց, որ կանխատեսումներով չի զբաղվում: «Առավել եւս, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակներ ու պարտություններ չեն լինի: ներկայումս կուսակցությունում աշխատանքային մթնոլորտ է»,-ասաց Սեյրանյանը:
Նրա գնահատմամբ, ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի քարոզարշավն առանձնացել է նրանով, որ մրցակցությունն ընթացել է ոչ թե գաղափարներ եւ ծրագրերի միջեւ, այլ բացարձակապես այլ ուղիով:
ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված է 85 անուն: Առաջին եռյակում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արտյուշա Շահբազյանը:
Նշենք, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում է 9 քաղաքական ուժ:




























