Երեւանի երկու, իրար բավական մոտ գտնվող հրապարակներում այսօր` մայիսի 3-ին միաժամանակ մեկնարկել են երկու ընդդիմադիր քաղաքական ուժերի հանրահավաքներ: Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը, որին, ինչպես նախորդ անգամ, հաջորդելու է համերգը` Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ, իսկ Ազատության հրապարակում հանրահավաք է անում Հայ ազգային կոնգրեսը:

Նշենք, որ ավելի վաղ կայացել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքը, որն ավարտվել էր ժամանակից շուտ հորդառատ անձրեւի պատճառով: Հանրահավաքին ելույթ են ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Անձրեւից հետո ԲՀԿ հանրահավաքի մասնակիցներից շատերը երթ են արել դեպի Ազատության հրապարակ: