Նիգերիայի հյուսիս-արեւմտյան մասում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 56 մարդ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 34 զոհի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին շրջանում սա Նիգերիայում արձանագրված առաջին ահաբեկչությունը չէ: Ապրիլի 26-ին պայթյուններ են տեղի ունեցել This Day թերթի խմբագրություններում` Կադունա եւ Աբուջա քաղաքներում, զոհվել էր 37 մարդ: Երեք օր անց` ապրիլի 29-ին «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները պայթյուններ են կազմակերպել եկեղեցիներում: Զոհվել էր ավելի քան 30 մարդ:


























