Իտալիայի հյուսիսում Ռոմանո-դի-Լոմբարդիա քաղաքում գտնվող Equitalia պետական ընկերության բաժանմունքում պատանդներ է վերցրել: Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, զինված տղամարդը հայտարարել է, որ ցանկանում է խոսել լրագրողների հետ:

Equitalia ընկերությունը զբաղվում է հարկերի հավաքմամբ:

Պատանդների թիվը ըստ տարբեր տվյալների, մինչեւ 15 մարդ է, հաղորդում է Dni.ru-ն: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: