Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը այսօր՝ մայիսի 30-ին, Արշալույս գյուղում հանդիպում են բնակիչների հետ, որոնք նախօրեին ի նշան բողոքի փակել էին գյուղի ճանապարհը:

Գյուղացիներն ահազանգում են, լոլիկի արտահանման սահմանափակումների պատճառով տեղի շուկայում խնդիրներ են առաջանում. ստիպված են չափազանց ցածր գնով վաճառել, ինչի պատճառով ֆինանսական վնասներ են կրում: Հանդիպումը լարված մթնոլորտում է անցնում: