Հայաստանում նախընտրական քարոզարշավը համալրվել է արտասովոր ակցիայով. «Ես դեմ եմ բոլորին» կուսակցությունը հերթական միջոցառումն է անցկացրել՝ յուրովի մատուցելով խոսակցականում հայտնի «դիվան քշել» արտահայտությունը, որը սովորաբար ասվում է անգործության ու պարապուրդի մատնվածների հասցեին։

Ակցիայի շրջանակում կազմակերպիչները փոքրիկ բազմոցը տեղադրել են էլեկտրական ինքնագլորի վրա, որի վրա նստեցրել են Սարդ-մարդու հագուստով մի կերպարի։

Կուսակցության մտահղացմամբ՝ սրանով իրենք խորհրդանշական ձևով ծաղրել են «պասիվ քաղաքականության» գաղափարը և հայտարարել, որ սա քաղաքական գործիչների կատարմամբ վերջին «դիվան քշելն» է լինելու։

Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել անցորդների, հատկապես երեխաների շրջանում, որոնք ոգևորությամբ են արձագանքել անսովոր տեսարանին ու սուպերհերոսին՝ ակցիան ուղեկցելով «Համար 2» վանկարկումներով։