104-ամյա բրազիլացի ճարտարապետ Օսկար Նիմեյերը տեղափոխվել է հիվանդանոց: Պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն բժիշկները հայտնում են, որ Նիմեյերի վիճակը վտանգավոր չէ: Այդ մասին հաորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Նիմեյերը համարվում է համաշխարհային ճարտարապետության դասականերից մեկը: Նա աշխատել է ճարտաապետական մոդեռնիզմի հիմնադիրներից մեկի` լե Կորբյուզյեի հետ, ինպես նաեւ համահեղինակել 1952 թ, կառուցված Միացյալ ազգերի կազմակերպության կենտրոնակայանի շենքը Նյու-Յորքում: 60-ական թվերի սզնբին Նիմեյերն իր ուսուցիչներից մեկի` Լուսիո Կոստայի հետ նախագծել է ապագայի քաղաքը` իր երկրի նոր մայրաքաղաք Բրազիլիան, որը հետագայում դասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութաիյն ժառանգության հուշարձանների թվին:




























