Մոլորակի ամեն տասներորդ բնակիչը հավատում է մայաների` աշխարհի վերջի մասին արված գուշակությանը եւ Ահեղ դատաստանի է սպասում այս տարի: Այդ մասին գրում է Global Post-ը` «Լուրեր, որոնց մասին չէիք ցանկանա իմանալ» խորագրով:

Հարցմանը, որն անցկացրել է Ipsos ընկերությունը, մասնակցել է 16 հազար մարդ` տարբեր մայրցամաքներում: Բոլորից շատ մարգարեությանը հավատում են Չինաստանում` բնակչության 20%-ը:

Ռուսներն ու լեհերն այդքան դյուրահավատ չեն, բայց նրանք էլ բավականաչափ նյարդայնացած են. 2012 թ. աշխարհի վերջին սպասում է ռւսաստանցիների 13%-ը:

Կանադայում գալիք արհավիրքին հավատում է միայն 5%-ը: Նրանց թվում է Բրյուս Բիչը. տարիներ առաջ նա կառուցել է աշխարհում ամենամեծ միջուկային ապաստանը, որտեղ կարող է տեղավորվել 1000 մարդ:

Որոշ մարդիկ, թեեւ չեն սպասում աշխարհի վերջին այս տարի, սակայն կարծում են, որ այն տեղի կունենա իրենց կյանքի ընթացքում. այդպես է կարծում հարցվածների մեկ  յոթերորդը` թեեւ բոլորը չէ, որ համարում են, որ մայաները դրա հետ որեւէ առնչություն ունեն: