Born This Way Ball շրջագայության նախօրեին Լեդի Գագան անձնական կյանքի համար ժամանակ չունի, նա ցանկանում է ամբողջությամբ կենտրոնանալ կարիերայի վրա: Դրա համար էլ երգչուհին որոշել է բաժանվել Թեյլոր Քինիից` «Վամպիրի օրագրերը» սերիալի գայթակցիղ փոխակերպուկից:

Լեդի Գագայի եւ Թեյլորի սիրավեպը տեւել է մոտ մեկ տարի, նրանց հրաշալիորեն համատեղում էին ոչ միայն հանգիստը, այլեւ աշխատանքը (նկարահանվել են You and I տեսահոլովակում) եւ կողքից իդելական զույգ էին թվում, հաղորդում է WMJ-ը:

Սակայն, ըստ նրանց ընկերների, աստղային հարաբերությունները հեռու էին կատարյալությունից: «Թեյլորը նարցիս էր, տիպիկ դերասան, ով մտածում է միայն իր մասին: Նրան բացարձակ չէր հետաքրքրում Գագան, իսկ վերջինիս, իր հերթին, դուր է գալիս տիրել մեկին»,-պատմել են նրանք: