Քուվեյթի խորհրդարանն ընդունել է մի օրինագիծ, որով մահապատիժ է սահմանվում Ալլահին վատաբանելու համար:
Օրենքին կողմ է քվեարկել 40 պագամավոր, դեմ` վեցը: Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պիտք է նախ հաստատի Քուվեյթի կառավարությունը, ապա այն պետք է ստորագրի Քուվեյթի էմիրի կողմից: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղական աղբյուրները:
Ըստ օրենքի, ամեն ոք, ով վատաբանել է Ալլահին եւ Ղուրանը, ցանկացած մարգարեի կամ Մուհամեդ մարգարեի կանանց, կարող է դատապարտվել մահապատժի, կամ, զղջալու դեպքում, պարտավորված կլինի վճարել 36 հազար դոլար կամ 5 տարի ապրել ազատազրկման մեջ: Հանցանքը կրկնելու դեպքում մահապատիժը կդառնա անբեկանելի:




























