MTV հեռուստաալիքին տված հարցազրույցում 65-ամյա Սիլվեստր Ստալոնեն ասել է, թե նորից է ցանկանում խաղալ Ռեմբոյի դերում եւ արդեն աշխատում է վերջին` հինգերորդ մասի սցենարի վրա:
Այս անգամ Վիետնամական պատերազմի վետերանը մեկնում է Մեքսիկա, որպեսզի կռիվ տա տեղի թմրավաճառների հետ եւ այնտեղ էլ գտնում է իր մահ: Սակայն նրա թշնամիների բախտը եւս չի բերում, հաղորդում է filmpro.ru-ն:
Ստալոնեի խոսքով` ավարտական մասում Ռեմբոն պետք է գիտակցի, որն է իր առաքելությունը:
«Ռեմբո V» -ի սցենարի աշխատանքները սակայն այնքան էլ արագ չեն ընթանում, քանի որ Ստալոնեն նաեւ այլ նախագծերում է ներգրավված:




























