Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում «Ալյասկա -30» ոստիկանական պահակակետի շրջանում մայիսի 3-ին երկու հզոր պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով` զոհվել է  4 մարդ,  մոտ 10-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Հաղորդվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել երեւանյան ժամանակով ժամը 22:00 -ի սահմաններում,  երկրորդը` մի քանի րոպե անց:

Կատարվածի վայրում քննչական խումբ է աշխատում: