Երեկ կեսգիշերին մոտ Երեւանի Պարոնյան փողոցում նախկին քաղաքապետ, այժմ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանին հանդիպելով` թերթի թղթակիցը հարց  է ուղղել սպասվող ընտրությունների վերաբերյալ.

«Հարցին, թե ինչպիսի ընտրություններ է ակնկալում, եւ արդյո՞ք մայիսի 6-ին «պատերազմի սպասենք», Բեգլարյանն ասել է. «Մինչեւ այսօր նորմալ է։ Առաջվա պես չի։ Շատ հանգիստ է վիճակը»։ Նա հրաժարվել է պատասխանել հարցին՝ ընտրողների ձայների քանի տոկոսը կստանա ՀՀԿ-ն։ «Ես հո գուշակ չեմ»,- ասել է նա», - գրում է «Հայկական ժամանակ» թերթը։