Facebook սոցիալական կայքի բաժնետոմսի արժեքը (IPO) նախնական հրապարակային տեղադրման ընթացքում սահմանվել էր 28 դոլարից մինչեւ 35 դոլար։  IPO-ի ընթացքում ընկերությունը նախատեսում է ներգրավել մինչեւ 13,6 միլիարդ դոլար, իսկ նրա արժեքը կարող է գնահատվել մինչեւ 96 միլիարդ դոլար, հայտնում է  Reuters-ը։

Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել տվյալ տեղեկությունը, հայտնում է rbc-ն։

Սկսած մայիսի 7-ից, Facebook-ը թղարկում է road-show՝ հանդիպումների շարք ամենախոստումնալից ներդրողների համար՝ ընկերության բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով։ Որոշ հանդիպումներին կմասնակցի ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Facebook-ի բաժնետոմսերի լիսթինգը կիրականացվի ամերիկյան Nasdaq բորսայում: