«Ակնհայտ է, որ իշխանությունները կփորձեն գնալ կեղծիքների, բայց մենք դրա դեմ մեխանիզմներ ենք մշակել, և, որ ամենակարևորն է, ընտրողների բարձր մասնակցության դեպքում իշխանությունների որևէ կեղծիք արդյունավետ չի լինի, ուստի կոչ եմ անում քաղաքացիներին հունիսի 7-ին անպայման գնալ ընտրությունների և քվեարկել «Ուժեղ Հայաստան»-ի օգտին»։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

«Մեր հայրենակիցները կողմ են փոփոխությունների գաղափարին։ Մենք ընդգծում ենք քաղաքացիների պարտադիր մասնակցության կարևորությունը ընտրություններին՝ իշխանափոխության հասնելու համար»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ իշխանությունները նպատակ ունեն վախի մթնոլորտ ստեղծել, փորձել վարկաբեկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ չստուգված, մոնտաժված ձայնագրությունների հրապարակման միջոցով գործեր նախաձեռնելով։

«Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասով մենք դիմել ենք ԿԸՀ, որը տոտալ անգործություն է ցուցաբերում։ Միևնույն ժամանակ, քրեական գործեր չեն հարուցվել, չկա Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարություն, չկան ձայնագրություններ։ Սա ընտրողական արդարադատության դրսևորում է, և մեր հայրենակիցները դա նկատում են ու հետևություններ անում։ Մենք դատական գործընթացներ ենք նախաձեռնել և հետևողականորեն գործելու ենք այս ուղղությամբ»,- ընդգծել է Վարդևանյանը։