Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանության մասնակիցներից մեկը պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել:
Հագայ Ամիրը` վարչապետին սպանած Իգալ Ամիրի եղբայրը, 16 տարի անցկացրել է մենախցում: Բանտից դուրս գալով նա հայտարարել է, որ հպարտանում է իր արարքով, գրում է Associated Press-ը:
Ինչպես տեղեկացնում է իսրայելյան «Հաարեց» թերթը, սիոնիստական «Մերեց» կուսակցության շուրջ 40 անդամ «Այալոն» բանտի մոտ Ամիրի ազատման դեմ ուղղված ակցիա են անցկացրել: «Մենք պետք է հիշենք, որ նույնիսկ այսօր այդ մարդը չի զղջացել», - հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Դրոր Մորակը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ուլտրաաջ արմատականները, որոնք թվին են պատկանում Ամիր եղբայրները, հայտարարել են, որ Հագայ Ամիրը չի մասնակցել վարչապետի սպանությանը, նրա եղբայրը միայնակ է գործել:
Իցհակ Րաբինը սպանվել է 1995թ. նոյեմբերի 4-ին բազմահազարանոց հանրահավաքում: Իգալ Ամիրը երեք անգամ կրակել էր վարչապետին, ով հիվանդանոցում մահացել էր: Ինչպես պարզել էր հետաքննությունը, Հագայ Ամիրը եւ հանցանքի եւս մեկ մասնակից` Դրոր Ադանին, մասնակցել են սպանության նախագծի մշակմանը, ինչպես նաեւ հետեւել են Րաբինի տեղաշարժերին:
Իգալ Ամիրը ցմահ բանտարկության է դատապարտված: Դրոր Ադանին, որը միշտ հերքում էր իր մասնակցությունը հանցագործությանը, ազատվել է 2002թ.:




























