Մեքսիկայում սպանվել են 3 ֆոտոթղթակիցներ, ովքեր լուսաբանում էին թմրակարտելի հանցավոր գործունեությունը: Նրանց մարմինները` բռնության հետքերով, գտել են Վերակրուս նահանգում:
Նրանք նահանգի այն քիչ լրագրողներից էին, ովքեր իրենց ռեպորտաժները նվիրում էին հանցավորության թեմային, այդ թվում թմրամկարտելների գործունեության հետ կապված բռնություններին:
Մեկ շաբաթ առաջ Վերակրուս նահանգում սպանվել էր լրագրողուհի Ռեգինա Մարտինեսը, ով նույնպես գրում էր թմրակարտելների դեմ պայքարի մասին, հաղորդում է Utro.ru-ն:




























