Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 4-ին, հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 11 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 29 հոգու:

Մերժվել է ներում շնորհել 87 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: