Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կույրերը տեսել են լույսն ու առարկաների ուրվագծերը: Հիվանդներից մեկը խոստովանել է, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ գունավոր երազներ է տեսել:
Տարիներ շարունակ ամբողջությամբ կույր երկու բրիտանացիներ մասնակիորեն վերականգնել են տեսողությունը. Նրանց աչքերի ցանցաթաղանթի հետին կողմում միկրոչիպեր են տեղադրվել, ինչը թույլ տվել տեսնել լույսը եւ որոշ առարկաների ուրվագծերը, հաղորդում է BBC-ն:
Միկրոչիպերը հագեցած են լուսազգաց պիկսելներով, որոնք տեսողական նյարդին ազդակներ են ուղարկում, որտեղից էլ դրանք հասնում են ուղեղին:



























