Մենք հուսով ենք, որ Հայաստանն ու աճում եւ զարգանում է: Այդ մասին հայտարարել է «Եվրոպա-Հայաստան» Խորհրդում Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Միլիորին մայիսի 4-ին Երեւանում Հայաստանի Եվրոպացի ընկերներ կզմակերպության նիստին:

Նրա խոսքով, կարեւոր քայլ է Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը, եւ այդ համատեքստում իտալացի պատգամավորը հիշատակել է ԵՄ հետ վիզային ռեժիմի մեղմացման, ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները, Ասոցացման համաձանագրի ստորագրումը: Ռիկարդո Միլիորին մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների համատեքստում ընդգծել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ Եվրահանձնաժողովի կողմից արված առաջարկները:

Նրա խոսքով, բոլոր երկրներում էլ կան թերություններ պետական կառույցների աշխատանքում, եւ անհրաժեշտ է շտական բարեփոխում: «Իմ երկիրն էլ բացառություն չէ»,- ասելէ  Միլիորին: Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե Հայաստանի Ընտրական օրենսգիրքը ավելի լավն է, քան նախորդը: Իտալացի խորհրդարանականը նաեւ հրաժարվել է կանխատեսումներ անել ընտրությունների ելքի վերաբերյալ: