Վրաստանի արեւմուտքում գտնվող Զուգդիդի քաղաքում ահաբեկչություն է կանխվել:

Ոմն քաղաքացի տեղի դատախազության շենքի մոտ պայուսակ է թողել եւ փորձել թաքնվել, սակայն ձերբակալվել է: Ժամանած սակրավորները պայուսակում պայթուցիկ սարք են հայտնաբերել, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Ոստիկաններն անմիջապես շենքը շրջափակել են: Ներկայումս ռումբը վնասազերծված է: Ձերբակալվածի ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում: