ԱՄՆ դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը խիստ քննադատության է ենթարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությունը վերածվել է աղետալի վիճակի։

Հանդես գալով էմոցիոնալ ելույթով՝ Վան Հոլենը հարձակում է գործել Իրանին հասցված հարվածի շրջանակում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների վրա՝ պնդելով, որ Թրամփը փաստացի պատերազմի մեջ է մտել Իսրայելի կողմից։

Նա մեջբերել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերը, որը հայտարարել էր, թե ինքը «40 տարի սպասել է հարվածելու հնարավորությանը» և «ի վերջո գտել է մի նախագահի, որը բավականաչափ անխոհեմ է՝ միանալու համար»։

Սենատորը նկարագրել է հակամարտության հետևանքները, ներառյալ՝ ամերիկացի 14 զինծառայողների զոհվելը, քաղաքացիական բնակչության շրջանում հազարավոր զոհերը և վառելիքի գների աճը։

«Եկեք հստակ խոսենք, պարո՛ն պետքարտուղար. Թրամփի արտաքին քաղաքականությունը վերածվել է աղետի և քաոսի»,- հայտարարել է Վան Հոլենը։