Ջեք անունով փոքրիկի մայրը YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ Օրգոնի կենդանաբանական այգում առյուծը շուրջ մեկ րոպե փորձում է թաթով հարվածել եւ ծնոտով բռնել բռնել իրեն: Բարեբախտաբար, ապակին դիմացել է առյուծի ճնշմանը, իսկ փոքրիկը ուրախությամբ նայելիս է եղել մորը, չկասկածելով, որ գազանն ուզում է իրեն կուլ տալ: Այս տեսանյութը երեք օրում ավելի քան 1 մլն  մարդ է դիտել:

Տղայի սեւ-սպիտակ գծերով հագուստով է եղել, ինչը նրան նմանեցրել է «փոքրիկ զեբրի»: Ջեքի մայրը` Հիզեր Բեցլորը առյուծի ռեակցիան կապել է որդու հագուստի հետ: «Մենք անգամ չէինք հասկանում, որ նա նման է զեբրի: Դա մենք գլխի ընկանք, երբ վերադարձանք տուն»,-ասել է նա լրագրողներին, հաղորդում է nydailynews.com-ը: