Իմաստ չունի ասել ակնհայտն ու նշել կուսակցությունները, որոնք ընտրակաշառք են բաժանում: Այդ մասին, այսօր` մայիսի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստի ժամանակ լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը:

Նրա խոսքով, քաղաքացիները կուսակցության ներկայացուցիչների մոտ դժգոհել են ընտրակաշառքի բաժանման փաստերից, բայց «ոչ հրապարակման համար»: «Երբ մենք քաղաքացիներին առաջարկում ենք բողոքները առարկայական դարձնել, նրանք հրաժարվում են»,- ասել է Շահբազյանը:

Առանց կոնկրետ բողոքների ճիշտ չի լինի նշել կոնկրետ կուսակցություններ, առավել եւս, որ բաժանողների մասին լավ հայտնի է:

Ըստ Շահբազյանի, հիմնական խնդիրը ոչ թե օրենսդրությունն է, այլ դրա կիրառումը: Թեեւ ընտրական գործընթացը հստակ կարգավորվում է օրենսդրությամբ, իշխանությունը շարունակում է «բարեգործությամբ» զբաղվել: Բաց է մնում նաեւ նախընտրական հիմնադրամի վերահսկման հարցը եւ երբ պետք է հաշվարկել նախընտրական քարոզչության փուլը: «Կան կուսակցություններ, որ արդեն երկու տարի գտնվում են այդ գործընթացում»,- ասել է Շահբազյանը: