Մայիսին կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Ժան Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այցը տարածաշրջան:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ից, միջնորդների այցի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ:

Միեւնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ համանախագահները Բաքու են ժամանելու մայիսի 13-ին:
Ակնկալվում է, որ համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ:

Նշենք, որ միջնորդների վերջին այցը կայացել է 2012թ. մարտին: