Երեկվա միջադեպը տեղ ունեցավ շատ հանկարծակի ու անսպասելի. այս մարդիկ պարզապես անգիտակից ձևով փորձում են վայրագություն անել ժողովրդի նկատմամբ, մարդկանց նկատմամբ, նրանք սկսել են արդեն խմբակային հարձակումներ գործել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արթիկի բնակիչ Հակոբ Հարությունյանը, որին երեկ ՔՊ–ականները ծեծի էին ենթարկել։

«Սա ես ուղիղ կապում եմ ՔՊ-ի հետ։ Նրանք խմբակներ են ձևավորում, որպեսզի կարողանան մեր նման ակտիվ քաղաքական գործունեության մեջ մտած մարդկանց ինչ-որ ձևով չեզոքացնել, ինչ-որ մի իրավիճակներ ստեղծել, որ մենք հետ կանգնենք, չշարունակենք մեր պայքարը։

Իսկ մենք պայքարում ենք մեր պետության համար, մեր ինքնության, մեր եկեղեցու համար։ Իմ դիրքորոշումը մեկն է՝ գնալ և հունիսի 7–ին և դեմ քվեարկել ՔՊ կուսակցությանը։ ՔՊ-ն իրանից ոչինչ չի ներկայացնում, նրանք ոչ ադեկվատ մի կազմակերպություն է, որը քաջ Նազարի բախտով պարզապես եկան, մտան իշխանության և ուղղակի քրքրում են ժողովրդին ու պետականությունը։ Նրանք փորձում են վերացնել Հայաստանի ինքնությունը, հայկական մշակույթը, հայ եկեղեցին, որը մենք դարեր շարունակ ենք ունեցել։ Այս մարդիկ գնում են դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան։

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 8-ին։ Մարդիկ ինձ հարգում են, ես ունեմ լայն շրջապատ, ես որևէ սխալ քայլ չեմ արել, որ մարդիկ փորձեն իմ հանդեպ այսպիսի հաշվեհարդարակ տեսնեն։ Քաղաքական ենթատեքստ կա դրա մեջ, և 10 հոգով հարձակվեցին ինձ վրա»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Արթիկում հունիսի 2–ին, ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Արթիկի բնակիչ Հակոբ Հարությունյանին, ով այս տարվա մարտի 7–ին Նիկոլ Փաշինյանի Արթիկ կատարած այցի ժամանակ սուր հարցադրումներ էր ուղղել Փաշինյանին։