«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանդիպում են անցկացնում Հրազդանի բնակիչների հետ։

Հանդիպման մասնակիցների թվում շատ մեծ թիվ է կազմում երիտասարդությունը։ Երեխաները մոտենում են քաղաքական գործչին և խնդրում համատեղ լուսանկարվել։ Ավելի տարեց մարդիկ հաջողություն են մաղթում կամ կիսվում իրենց խնդիրներով։