Մենք հրաշալի գիտակցում ենք, որ ընտրությունների արդյունքները մայիսի 6-ին ամբողջովին կկեղծվեն. նաեւ գիտենք, որ արդեն երկու օր է` Հայաստանի հանրապետական կուսակցությունը զանգվածային ընտրակաշառքներ է բաժանում: Այդ մասին այսօր`մայիսի 4-ին, մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել ընդդիմությունը ընտրությունների ժամանակ կեղծիքները կանխելու ուղղությամբ:
Բագրատյանը նշել է, որ ՀԱԿ-ն ընտրողներին կաշառելու փաստեր եւ անգամ տեսագրություններ ունի: Կրկնվող հարցին, թե այնուամենայնիվ, ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել ՀԱԿ-ը, Բագրատյանը նշել է, որ ՀԱԿ-ը մտել է ընտրությունները վերահսկող միասնական շտաբ, այլ լծակ չկա:




























