Պակիստանի` Աֆղանստանի հետ սահմանակից Բաջաուր շրջանում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի: Տեղական իշխանությունների հաղորդմամբ, վիրավորվել են 50-ից ավելի մարդ:
Հիշեցնենք, մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն Թեհսիլ Խար քաղաքի շուկայում: Նրա գլխավոր թիրախներն են եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Արդյունքում փլվել են տասնյակ խանութների շինություններ: Փրկարարները շարունակում են առեւտրային կետերի փլատակների տակ որոնել մարդկանց: Ոստիկանության տվյալներով` զոհերի թվում կան 13 խաղաղ բնակիչներ, այդ թվում` երեխաներ, հաղորդում է «Գլավրեդ»-ը:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով` ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները:



























