Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է «Յունիբանկի» նոր` «Ազատություն» մասնաճյուղը, որ թվով 41-րդն է: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է` ք.Երեւան, Ազատության պող.11, թիվ 62/1: Նոր մասնաճյուղի հետ մեկտեղ «Յունիբանկի» երեւանյան մասնաճյուղերի քանակը կազմեց 20: Մարզերում եւ ԼՂՀ-ում գործում է բանկի 21 սպասարկման կետ:
Նոր մասնաճյուղը կտրամադրի բանկային ծառայությունների ամբողջ տեսականին, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը նախատեսում է ընդլայնված մասնաճյուղային ցանցի առկայություն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Սպասարկման նոր կետեր բացելով, «Յունիբանկն» ապահովում է հաճախորդների որակյալ եւ արագ բանկային սպասարկում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում եւ Հայաստանի մարզերում:



























