Ռեկորդային արդյունք է գրանցվել նաև 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին։
Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։
Իսկ միայն մայիսին Հայաստանի Հանրապետություն է այցելել 199,541 զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 10 %ով (181 436 զբոսաշրջիկ)։
Այս ցուցանիշները վկայում են Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման մասին։ Նոր ուղիղ չվերթների գործարկումը, ինչպես նաև միջազգային շուկաներում իրականացվող ակտիվ և նպատակային մարքեթինգային արշավները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և երկրի դիրքավորմանը, որպես հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն»։






























