«Այդպիսի հարցեր ինձ մի տվեղ»։ Այս մասին հայտարարել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել ներկայումս արձակուրդում գտնվող և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինչու չեն զոհվել ղարաբաղյան էլիտաները։
Ասրյանն այդպես էլ չի պատասխանել այս և մյուս հարցերին։
«Մի՛ խանգարեք ինձ»,- նշել է նա՝ պատճառաբանելով, որ ինքը զինվորական է և առաջնորդվում է համապատասխան նորմերով։











