Հրապարակումներն այն մասին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն իբր զբաղվում են ընտրակաշառքով, նպատակ ունեն վախի մթնոլորտ ստեղծել։ Հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նա բացառել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից որևէ մեկը որևէ մեկին որևէ գումար փոխանցած լինի։
«Իշխանությունները վախենում են, դրա համար էլ մարդկանց վախեցնում են։ Դա շանտաժ է։ Այսօր փորձում են մարդկանց վախեցնել, դատել, նրանցից ինչ-որ բան խլել, գործեր են կարում», - հավելել է Ծառուկյանը։
Նա հայտնել է, որ արդեն մեկ տարի է, ինչ չի հանդիպել իր խնամուն՝ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, և կես տարի է, ինչ չի շփվում իր մյուս խնամու՝ իշխող կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։
«Միևնույն ժամանակ, խնամիական կապը մնում է ազգակցական կապ», - նշել է Ծառուկյանը։











