«Ուզում եմ վստահ լինել, որ հունիսի 7-ից հետո Բաքվում և Երևանում պահվող բոլոր հայերն ազատության մեջ կլինեն»։ Հունիսի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
«Հենց ժողովրդի քվեարկությունը կորոշի մեր հայրենակիցների ճակատագիրը։ Նրանք անազատության մեջ են իրենց քաղաքական պայքարի և հանուն իրենց հայրենիքի մղած պատերազմի պատճառով»,- նշել է նա։
Տոնոյանն ընթերցել է Բաքվում պահվող բոլոր հայ գերիների անունները, որոնց թվում՝ Ռուբեն Վարդանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների, հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց անունները։











