Գերմանական «Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի քաղաքացիների պաշտպանության շարժման» ակտիվիստները մտադիր են Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթ անցկացնել:

Ինչպես տեղեկացնում է Die Welt-ը, իրենց երկրի իսլամականացման դեմ պայաքարողները մրցույթը կնվիրեն Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում մայիսի 13-ին կայանալիք տեղական խորհրդարանի ընտրություններին: Մրցույթի մասնակիցները կհավաքվեն մզկիթի դիմաց` իսլամը քննադատող աշխատանքներով: Ակցիաներ կանցկացվեն Քյոլնում, Բոննում, Դյուսելդորֆում, Վուպերտալում եւ Զոլինգենում` 25 մզկիթների դիմաց: