Օրերս Բելգիայում անհայտ անձինք երկաթգծի կայարանում չար կատակ են խաղացել: Հերթական կայարանի անվանումը հայտարարելու փոխարեն ուղեւորները լսել են հետեւյալը. «Բարի գալուստ դեպի Օսվենցիմ մեկնող գնացք: Խնդրում ենք բոլոր հրեաներին իջնել Բուխենվալդ կայարանում»:
Ինչպես հաղորդում է Jewish.ru-ն, երբ մի քանի վրդովված ուղեւորներ մտել են կայարանի ռադիոկապի շենք, այնտեղ արդեն ոչ ոք չի եղել:
Այդ հայտարարությունից անմիջապես հետո վագոններ են ուղարկվել SNCB-ի աշխատակիցներ, սակայն նրանք չեն կարողացել այն մարդուն, ով միացել է ներքին ռադիոկապին:
Բելգիական երկաթուղիները սպասարկող SNCB օպերատոր-ընկերությունը խստիվ դատապարտել է «կատակը»: Հաղորդվում է, որ կայարանի տեղեկատվական կենտրոնի աշխատակիցը, ով այդ օրը պատասխատու է եղել ռադիոկապի համար, հեռացվել է աշխատանքից: Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Վիվիեն Թեյթելբաումը պաշտոնապես բողոք է ներկայացրել SNCB-ի դեմ, հայտարարելով, որ այդ հայտարարությունը վիրավորել է բազմաթիվ ուղեւորների:
Բուխենվալդը գերմանական համակենտրոնացման ճամբար է, որտեղ ոչնչացվել են տասնյակ հազար մարդիկ: Օսվենցիմը համակենտրոնացման ճամբարների ցանց էր համանուն քաղաքում, որտեղ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ սպանվել են միլիոնավոր մարդիկ, հիմնականում` հրեաներ:




























